
2023 թվականին շաբաթական 1 կին է սպանվել կամ կնոջ սպանության փորձ է կատարվել, խորհրդարանում հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին՝ ներկայացնելով 2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։
Ըստ օմբուդսմենի՝ տարիներ շարունակ ֆեմիցիդները, սեռով պայմանավորված կանանց սպանությունները Վրաստանում «սուր խնդիրներից են»։
«Օրինակ՝ 2023 թվականին բացահայտվել է 24 կնոջ սպանության և 27 կնոջ սպանության փորձի դեպք:
Ուզում եմ իմ խորին վիշտն արտահայտել այս կանանց սպանության, ինչպես նաև այս տարվա մայիսին 4 կնոջ սպանության կապակցությամբ»,- ասել է օմբուդսմենը: