
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ 6 երկրներից։
Նրա խոսքով` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը Վրաստանի առաջնահերթություններից մեկն է․
«Վրաստանի առաջնահերթություններից է կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների կանխարգելումը։ 2017 թվականին վավերացնելով Ստամբուլի կոնվենցիան՝ մենք պարտավորվել ենք անդրադառնալ մարդու իրավունքների այս լուրջ խախտումներին։», — գրել է Պապուաշվիլին իր թվիթերյան էջում։
Կարդացեք նաև՝
Էթնիկ փոքրամասնությունները սակրեբուլոյում քննարկում են բռնության կանխարգելման ուղիները