
«Կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում՝ հոգեբանական, թե ֆիզիկական անընդունելի է», — հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Ցանկացած անձ կարող է բռնության զոհ դառնալ, հասարակությունը չի հանդուրժի այս ոճրագործությունը, քանի որ այն անհամատեղելի է վրացական մշակույթի և ավանդույթների հետ», — ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, որը նախագահն արել էր խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սոֆո Կիլաձեի հայտարարությունից հետո:
Հիշեցնենք՝ Կիլաձեն հայտարարել էր, որ իր նախկին ամուսինը հոգեբանական բռնություն է գործադրել իր նկատմամբ: Դրանից հետո Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Կիլաձեի նախկին ամուսնու նկատմամբ գործ է հարուցել՝ խափանման միջոց կիրառելով կալանքը: