«Կանանց միջկուսակցական խումբ»-ը հայտարարություն է տարածել «Բաթումելեբի»-ի և «Նետգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործի վերաբերյալ։
Նրանց խոսքով՝ հայտարարությանը միացել են ավելի քան 300 կանայք տարբեր քաղաքական կուսակցություններից. նրանք պահանջում են ազատ արձակել Ամաղլոբելիին։
«Քաղաքական կուսակցություններից ավելի քան 300 կին միանում է Կանանց միջկուսակցական խմբի հայտարարությանը, որը պահանջում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։
Լրագրող Մզիա Ամաղլոբելին գտնվում է անօրինական կալանքի տակ և արդեն տասնութերորդ օրն է, ինչ հացադուլ է անում։
Մենք՝ քաղաքական գործիչներս և քաղաքական կուսակցությունների կանայք, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին»,- գրված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրողների թվում են «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Մեդեա Մետրևելին, «Միացյալ ազգային շարժում»-ից Թեոնա Չալիձեն, «Ուժեղ Վրաստան» կուսակցությունից Զանդա Մսվիլիձեն և այլք: