«Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և աջակցում» ծրագրի շրջանակներում հունիսի 13-ին Նինոծմինդա կայցելի մամոմոբիլ` 7-8 բժիշկ-մասնագետից բաղկացած, այդ թվում գինեկոլոգներ, մամոլոգներ, էնդոկրինոլոգներ, որոնք պետական սքրինինգ ծրագրով կանցկացնեն Վրաստանի քաղաքացիներին հատկացված կրծքագեղձի, արգանդի վզիկի, հաստ աղիքի և շագանակագեղձի անվճար հետազոտություններ։
«Ջեներեյշն այս» կազմակերպության նախագահ Մարի Միկոյանը «Ալիք Մեդիային» հայտնում է, որ մամոմոբիլը կկայանվի Evex հիվանդանոցի դիմաց, բոլոր ցանկացողները, ում տարիքը համապատասխանում է, կարող են գալ և ստուգվել։
Տարիքային շեմը և հետազոտությունների ցանկը հետևյալն է․
- 25-60 տարեկան կանայք՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ,
- 40-70 տարեկան կանայք՝ կրծքագեղձի սքրինինգ,
- 50-70 տարեկան կանայք և տղամարդիկ՝ հաստ աղիքի անվճար հետազոտություն։