Կանադան կվերագնահատի Վրաստանի հետ հարաբերությունները

Կանադան հայտարարությամբ արձագանքել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին` հայտնելով, որ վերագնահատելու է հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ։

«G7-ի (7 երկրի՝ Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) և եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով, նաև հաշվի առնելով այդ ընտրությունների ընթացքն ու արդյունքները` Կանադան կվերագնահատի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ Կանադան մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների դիտարկած ընտրողներին ահաբեկելու, ընտրակաշառքի և ընտրությունների օրվա խախտումների համատարած դեպքերի կապակցությամբ՝ նշելով, որ դրանք պետք է հետաքննվեն։
«Կանադան կարծում է, որ ազատ, արդար և անկախ ընտրությունները ժողովրդավարական հասարակության հիմքն են։ Կանադան բաց է մնում Վրաստանի հետ համագործակցության համար, եթե Վրաստանի ղեկավարությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և անդրադառնա ժողովրդավարության վերջին հետընթացին», — ասված է հայտարարության մեջ: