«Կանաչ անձնագիրը» պարտադիր՝ նաև առևտրի կենտրոնների սննդի կետերում

Վրաստանում դեկտեմբերի 1-ից քաղաքացիները կարող են մուտք գործել առևտրի կենտրոններ առանց «կանաչ անձնագրերի», սակայն նույն կենտրոնների սննդի և ժամանցի օբյեկտներ՝ «կանաչ անձնագրով»։

Նշենք, դեկտեմբերի 1-ից քաղաքացիները որոշ վայրեր կարող են մուտք գործել միայն «կանաչ կարգավիճակ» ունենալու դեպքում։ Դրանք են՝ հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորաններ, սրճարաններ, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներ), կինոթատրոններ, օպերային թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ, մարզասրահներ, ֆիթնես-ակումբներ: «Կանաչ կարգավիճակը» պարտադիր չէ մինչև 18 տարեկան անձանց համար։

Կանաչ կարգավիճակ ունեն

  • Լիովին պատվաստված անձինք (երկու դեղաչափ)
  • 72-ժամյա վավերականության PCR թեստի բացասական պատասխան ունեցողները
  • 24-ժամյա վավերականության հակագեն-արագ թեստի բացասական պատասխան  ունեցողները
  • Covid-ից կազդուրված անձինք

Քաղաքացու «կանաչ կարգավիճակը»՝ հիմնված PCR-ի կամ հակագեն-արագ թեստի վրա, դադարեցվում է թեստի ժամկետը լրանալուն պես:

Բացի այդ, անձին «կանաչ կարգավիճակ» կտրվի

  • Պատվաստման երկրորդ չափաբաժնից հետո
  • «PCR» և հակագենի թեստի բացասական պատասխանից հետո (լաբորատորիայի կողմից պատասխանը համակարգում վերբեռնվելուց հետո)
  • Covid-ը անձի մոտ պաշտոնապես հաստատվելուց 14 օր անց