
Երեկ՝ հուլիսի 27-ին, Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզի Սամեգրելոյի մունիցիպալիտետի Նակիանի և Չխորոծկղու գյուղերն իրար կապող կամուրջը փլուզվել է:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել։
Հեռուստաընկերության տեղեկություններով, մահացել է բեռնատարի վարորդը, որ կամրջի մերձակայքում ընթացող վերականգնողական աշխատանքների համար քարեր ու խիճ է տեղափոխելիս եղել: