
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալակեն, ով ներկա էր «Վրացական երազանքի» գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստին, դուրս գալու ժամանակ ցուցարարներին միջնամատ է ցույց տվել: Տեսանյութը նկարահանել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը:
Ցուցարարները կուսակցության գրասենյակի մոտ հավաքված էին առավոտից: Նրանք իշխող թիմից պահանջում էին կատարել խոստումը և կողմ քվեարկել ընտրական համակարգի փոփոխության նախագծին:
Նշենք, որ խորհրդարանը նշված փոփոխությանը քիչ առաջ դեմ քվեարկեց: