Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն չի մասնակցել հուլիսի 3-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված Անկախության օրվա միջոցառմանը:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կալաձեն միջոցառմանը չի մասնակցել Վրաստանից բացակայելու պատճառով:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբին Դաննիգանը և պաշտպանության կցորդ գնդապետ Ջոզեֆ Բիլբոն մոտ մեկ ժամ են անցկացրել՝ ընդունելով հյուրերի երկար շարքը:
Դեսպանատանը մի քանի հարյուր հյուրերի հետ ներկա են եղել վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կառավարության անդամների մի մասը և «Վրացական երազանքի» խորհրդարանականները, նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում է Անկախության օրը։ Նշենք նաև, որ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացել է Անկախության օրվա տոնակատարությունը։