
Այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կներկայացնի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունը:
Կալաձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատրաստ է անցնող տարվա նախագծերի շուրջ ընդդիմադիրների բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալ։
Հաշվետվությանը միաժամանակ Կալաձեն սակրեբուլոյի (ավագանու) անդամներին այսօր կծանոթացնի նաև քաղաքապետարանի 2019-ի բյուջեի հետ: