Կալաձեն աշխատանքից ազատել է Թանգարանների միության ղեկավարին

Թբիլիսիի ղեկավարության որոշմամբ, որը ստորագրել է քաղաքապետ Կախա Կալաձեն, Թանգարանների միության ղեկավար Նինի Սանադիրաձեն, որ այս պաշտոնում աշխատում էր 2016 թվականի օգոստոսից, ազատվել է աշխատանքից։

Թանգարանների ասոցիացիան միավորում է Թբիլիսիի տասը թանգարաններ, որոնք վերանորոգվել, վերականգնվել, բացվել են վերջին տարիներին, և կազմակերպությունն ինքը դարձել է մի շարք միջազգային թանգարանային ասոցիացիաների անդամ, այդ թվում՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) և Թանգարանների եվրոպական ցանցի (NEMO):

Սանադիրաձեի պարզաբանմամբ` աշխատանքից հեռացվել է ժամկետից երկու տարի շուտ՝ «բոլոր կանոնների և պարտադիր ընթացակարգերի խախտմամբ», թեև դա իր համար անակնկալ չէր։

«Չնայած գարնանից ի վեր հստակ էին տրամադրություններն ու հաշվարկված պահանջները, որ ես լքեմ տնօրենի պաշտոնը, մինչ այժմ ես միայն կուլիսներում գիտեի գալիքի մասին, ինչը հաստատվեց րոպեներ առաջ էլեկտրոնային համակարգով ստացած փաստաթղթերով», — գրել է նա՝ ամփոփելով, թե ինչ է կարողացել է անել իր ղեկավարած կազմակերպությունը ոլորտում աշխատանքի ընթացքում։

Թբիլիսիի քաղաքապետարանից և նրան ենթակա կազմակերպություններից վերջին ամիսներին հեռացվել են մի շարք անձինք։ Նրանցից ոմանք ստորագրել են Վրաստանի եվրաինտեգրման կուրսը սատարող փաստաթուղթը. հեռացվածներից ոմանք բացահայտորեն խոսում են այն մասին, որ իրենց և իրենց գործընկերներին առաջարկել են հետ վերցնել իրենց ստորագրությունը։ Աշխատանքից զրկվածներից ոմանք ազատվել են աշխատանքից «վերակազմավորման» շրջանակներում։