
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գրասենյակում ավարտվել է քաղխորհրդի նիստը։
Կուսակցության անդամները ՄԱՇ-ի նախագահի պաշտոնում պաշտպանել են Թինա Բոկուչավայի, իսկ քաղխորհրդի նախագահի պաշտոնում՝ Լևան Խաբեիշվիլիի թեկնածությունները։ Որոշումը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 8-ին։
«Այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որը հուլիսի 8-ին կայանալիք համագումարում կհաստատի հստակ քաղաքական որոշումներ, ըստ այդմ՝ մենք պատրաստ ենք վճռական պայքարի մեր երկրի ու մեր ժողովրդի համար»,- ասել է Խաբեիշվիլին։
Հիշեցնենք. ՄԱՇ նախագահի փոփոխության մասին հայտնի էր դարձել հունիսի 8-ին, երբ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել էր, որ իրեն փոխարինելու է Թինա Բոկուչավան։