Ջրեհեղեղից զոհված քաղաքացու գործով GYLA-ն դիմել է Ստրասբուրգ

2015 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիում Վերե գետի վարարման բնական աղետի հետևանքով մահացած Դավիթ Գաբիտաշվիլիի գործով «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

GYLA-ն նշել է, որ Գաբիտաշվիլին մահացել է բնական աղետի հետևանքով Վակե-Սաբուրթալո շրջանում մեքենայով ճամփորդելիս։ Բողոքում նշվում է, որ աղետի ժամանակ պետությունը ցուցաբերել է անփութություն, մի կողմից չի կարողացել բնակչությանը պաշտպանել բնական աղետներից՝ թե՛ ռիսկերի նախնական մոնիթորինգով, թե՛ հանրությանը ժամանակին զգուշացնելու առումով, իսկ մյուս կողմից` համապատասխան միջոցներ չի ձեռնարկել աղետի ավերիչ հետևանքները նվազեցնելու համար, ինչը դրսևորվել է արտակարգ իրավիճակի ոչ պատշաճ կառավարմամբ։

Ըստ GYLA-ի՝ չնայած այն հանգամանքին, որ վրացական օրենսդրությամբ համապատասխան պետական ​​կառույցներից պահանջվում էր արդյունավետ և ժամանակին քայլեր ձեռնարկել, նրանց պարտավորությունների անտեսումը և համակարգման բացակայությունը հանգեցրել են Գաբիտաշվիլիի մահվան։

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» նշել է, որ ինը տարի պաշտպանել է Գաբիտաշվիլիի ընտանիքի շահերը ազգային դատարաններում։ Հանգուցյալի ընտանիքին տուժողի կարգավիճակ չի տրվել։

«Նշենք, որ 2015 թվականի հունիսի 13-ի դեպքերից 9 տարի անց հետաքննությունը դեռևս որևէ կոնկրետ արդյունքի չի հասել, ինչն ընդգծում է դրա անարդյունավետությունը։ Այստեղ կարևոր է նաև, որ քննչական մարմինները և տեղական դատարանները համատեղ արհեստական ​​դատավարական խոչընդոտներ են ստեղծում զոհերի ընտանիքի անդամներին քրեական արդարադատության գործընթացին հետագա մասնակցությունից բացառելու համար»,- գրել է GYLA-ն:

Ի դեպ, Թբիլիսիի 2015 թվականի ջրհեղեղից 9 տարի է անցել: 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հորդառատ անձրևից հեղեղված Վերե գետը խլեց 23 մարդու կյանք, ավերվեցին բնակելի տներ, Թբիլիսիի կենդանաբանական այգին, հերոսների հրապարակի ավտոճանապարհները, Մզիուրի այգու մեծ մասը: Անօթևան մնաց 200-ից ավելի ընտանիք, վնասը կազմեց 50 մլն լարի: Ավելին՝ ստորև նյութում:

Թբիլիսիի ջրհեղեղից 9 տարի է անցել