Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ 77 ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունել է «Տրանսպորտի ոլորտի կառավարման և կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունը։
Փոփոխության նպատակն օրենսդրական բազայի ստեղծումն է, որը նախատեսում է ջրային ներքին տրանսպորտի ինտեգրում երկրի միասնական տրանսպորտային համակարգին՝ ապահովելով Վրաստանի գետերի, լճերի և ջրամբարների նավարկության անվտանգությունը։
Փոփոխության համաձայն, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կմշակվեն և կհաստատվեն Վրաստանի ջրային ներքին տրանսպորտի անվտանգության կանոնները, այդ թվում՝ Վրաստանի գետերի, լճերի և ջրամբարների վրա լողացող մեքենաների գրանցման, զննման և շահագործման տեխնիկական հսկողության կանոնները։