
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Մոլդովայի արտգործնախարար Ավրելիո Չոկոյի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կալենի հետ: Այս մասին հաղորդում է ԵՄ արտաքին կապերի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ԵՄ-ի և երեք ասոցացված գործընկերների միջև Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, հունիսի 24-ին, իսկ ավարտից հետո Ջոզեֆ Բորելը և երեք երկրների արտգործնախարարները մամուլի համար հայտարարություններ կանեն: