
ԱՄն-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Վրաստան:
Բոլթոնը Վրաստան կատարած այցի շրջանակներում արդեն հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը կհանդիպի նաև ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիայի հետ: Այսօր նախատեսվում է հանդիպում նաև վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Ջոն Բոլթոնը Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասի երկրներ (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) այցի շրջանակներում: