
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը X էջում արձագանքել է վրացի 8 իրավապահի նկատմամբ Լեհաստանի կիրառած վիզային սահմանափակումներին՝ գրելով, որ շնորհակալ է այդ խիստ արձագանքի համար։
Ուիլսոնի կարծիքով` ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են:
«Ես երախտապարտ եմ Լեհաստանին «Վրացական երազանք»-ի դեմ այս կոշտ արձագանքի համար: Ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են», — գրել է Ուիլսոնը:
Հիշեցնենք. Լեհաստանն արգելել է եվրոպամետ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու վրացի 8 իրավապահների մուտք գործել իր երկրի տարածք։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը։