Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:
Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, թանգարանագետներ և տարբեր երկրներից ժամանած հյուրեր:
Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես են գալու Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ և պարային համույթներ։ Տեղի է ունենալու նաև աշուղական մրցույթը, որի նպատակն է վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանն ու մեծարմանը:
Այցելուները հնարավորություն են ունենալու համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը և ջրհորի սառնորակ ջուրը:
ՋԻՎԱՆԱԿԱՆ ՕՐ
ՕՐԱԿԱՐԳ
20.07.2019
10:30 — Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում
11:00 — Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ
11:30 — Այցելություն Աշուղ Ջիվանու տուն-թանգարան
12:30 — Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ
13:00 — Համերգային ծրագիր
14:30 — Հյուրասիրություն
17:00 — ՋԱՀ-ի Ախալքալաքի նոր գրասենյակի բացում
ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐ
ՕՐԱԿԱՐԳ
21.07.2019
11:00 — Սուրբ Պատարագ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում
12:00 — Այցելություն Վահան Տերյանի տուն-թանգարան
13:00 — Միջոցառման բացման պաշտոնական արարողություն, ելույթներ
13:30 — Համերգային ծրագիր
15:00 — Հյուրասիրություն