
ԱՄՆ սենատոր Ջին Շահինը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատ է, կոչ է արել իր գործընկերներին միանալ և աջակցել MEGOBARI ACT օրենսդրական նախաձեռնությանը, որը ներառում է պատժամիջոցներ և մի շարք քայլեր «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ:
«Ցուցարարները շարունակում են խաղաղ բողոքի ցույցերը հանուն ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի», — մարտի 25-ին ասել է սենատոր Շահինը:
Նրա հայտարարությունը հրապարակել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը X հարթակում: