Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը այցելել է Վրաստան: Ապաթուրայը երեկ ուշ երեկոյան է ժամանել Թբիլիսիի միջազգային օդանավակայան և ԶԼՄ-ների համար մեկնաբանություն չի արել:
Այցի ընթացքում նախատեսված են Ջեյմս Ապաթուրայի հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Ջեյմս Ապաթուրայը հնարավոր է հանդիպի նաև նախարարների հետ: