
Կախեթիում՝ Ծինանդելիի Ճավճավաձեի թանգարան-կալվածքում, անցկացվել է «Ջազի և գինու» վեցերորդ փառատոնը։
Փառատոնին այս տարի առաջին անգամ որպես հյուր մասնակցել է ԱՄՆ-ն։ Վրացի գինի արտադրողների հետ միջոցառմանը ներկա են եղել նաև ամերիկացի գինեգործներ:
Ավանդաբար փառատոնի հյուրերի համար կազմակերպվում է գինիների համտես, ներկայացվում է գինու պատրաստման վրացական եղանակը, նաև շրջայց գինու մառաններով: