
Ռևազ Ջավելիձեն լքել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Կառավարության կայքում հրապարակվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանը՝ պաշտոնանկ անելու մասին։
«Ռևազ Ջավելիձեին ազատել Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնից 2024 թվականի մարտի 1-ից»,- ասվում է փաստաթղթում։
Կառավարության վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իլյա Շամուգիան, ով մինչ այժմ Ջավելիձեի տեղակալն էր։
Ռևազ Ջավելիձեն կառավարության վարչակազմի ղեկավար է նշանակվել 2022 թվականի մայիսին՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից։