Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում Նինոծմինդայի բնակիչ, կամավոր Անդրանիկ Ղարսլյանը կոչով դիմել է վրաստանաբնակ հայերին: Եթերի ընթացքում նա նշել է, որ դիրքերում պայքարողներին օգնելու նպատակով,ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև այլ կոմպետենտ անձանց հետ զրուցելուց հետո որոշում է կայացվել Ջավախքից գումարի տեսքով օգնություն փոխանցել:
«Այնտեղ այս պահին չկա սննդամթերքի ու դեղորայքի կարիք, սակայն գումարի կարիք կա, կօգնենք այդ կերպով»,- նշում է Անդրանիկ Ղարսլյանը:
Posted by Андраник Карслян on Tuesday, September 29, 2020
Ղարսլյանն ավելացրել է նաև, որ բանակցություններ են ընթանում այն մարդկանց հետ կապված, ովքեր հավաքվել ու գրանցվել են առաջնագիծ մեկնելու նպատակով։
Ջավախքում Արցախին օգնելու ուղիներ են քննարկվում. լուսանկարներ
Հաշվեհամարն իմանալու համար Ղարսլյանը կոչ է անում զանգահարել 598666676 կամ 568931273 հեռախոսահամարներին:
Հիշեցնենք, նախօրեին ուշ երեկոյան ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: