
Ախալքալաքի մունիցիպալիտետի մշակույթի տան «Ջավախեթի» խորեոգրաֆիկ անսամբլը վրացական պարային համարներով հանդես է եկել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Անսամբլի պարուսույցն է Գիորգի Մետրևելին։
Այս հաղորդագրությունը հրապարակել է Ախալքալաքի քաղաքապետարանը՝ «Վրացական մշակույթի և Ջավախքի առաջխաղացումը Եվրոպայում» նախաբանով։


