
Jamiroquai-ը Վրաստան ժամանելու վերաբերյալ տեսաուղերձ է տարածել:
«Ողջույն Վրաստան, ինչպես գիտեք շուտով կգամ: Կեցցեք, շուտով կտեսնվենք»,- ասում է երաժիշտը՝ սոցցանցում տարածված տեսաձայնագրության մեջ:
Jamiroquai-ի համերգը նախատեսվում է հուլիսի 28-ին, Բաթումիում՝ «Black Sea Jazzfest» փառատոնի շրջանակներում: