
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Իսանի կայարանի մոտից այսօր ժամը 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով։
Ավանդական դարձած պահանջատիրական երթի կազմակերպիչը Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպությունն էր։
Երթի մասնակիցները Հայաստանի Հանրապետության եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ ծածանելով՝ շարժվեցին դեպի Հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցի։
Բազմամարդ երթին մասնակցում էին տարբեր տարիքի անձինք, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նշենք, որ նույնատիպ երթ է անցկացվում նաև Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում։