
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիան նշանակվել է հետախուզական ծառայության պետ: Ծառայության տեղեկատվությամբ Իզորիային հյուրընկալել է հետախուզական ծառայության նախկին պետք Դավիթ Սուջաշվիլին:
Իզորիան հանդիպել է ծառայության աշխատակիցների հետ և ծանոթացել գերատեսչությունում իրականացված բարեփոխումներին:
Նա ընդգծել է նախկին աշխատակազմի ղեկավարի պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը երկրին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Դավիթ Սուջաշվիլիին, հաջողություն մաղթել նրան հետագա գործունեությունում: