
Այսօր վարչապետ Գիորգի Գախարիայի նախագահությամբ տեղի կունենա ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը:
«Կուրիեր»-ի տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը Լևան Իզորիային կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մինչ կառավարության ղեկավար նշանակվելն այդ պաշտոնը զբաղեցնում էր Գիորգի Գախարիան:
Խորհուրդը կքննարկի անվտանգության մարտահրավերները և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք՝ Լևան Իզորիան մինչ նոր կառավարության ձևավորումը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։