Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Ռուդի հետ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության խորացման ուղիներին: Ըստ Լևան Իզորիայի, երկու երկրների միջև նման սերտ և ինտենսիվ համագործակցություն երբևէ չի եղել:
Կողմերը քննարկել են Վրաստանի պաշտպանական ուժերի արդիականացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զինված ուժերի աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարունակում է հիշյալ ոլորտում Վրաստանին աջակցություն ցուցաբերել: