
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտնվել է իր տղայի՝ երգիչ Բերայի TikTok-ի էջում:
«Secret handshake with my father», — այսպես է կոչվում Բերայի հրապարակած տեսանյութը:
Վրաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվելուց հետո քաղաքական, հասարակական գործիչները, կառավարության, ընդդիմության ներկայացուցիչները, համաճարակաբանները և տարբեր ոլորտների մասնագետներ ակտիվորեն քննարկում և գնահատում են երկրում ընթացող գործընթացները: Նրանք բնակիչներին հորդորում են տանը մնալ ու քննարկում են տարբեր ճգնաժամային սցենարներ:
Հատկանշական է, որ իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այս ընթացքում որևէ կերպ չի դիմել բնակչությանը, ոչ էլ գնահատել է երկրում տիրող իրավիճակը, որը համաճարակի պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում: