Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին տիկնոջ հետ հանդիպել է համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի հետ: Հանդիպման առանցքում նախորդ շաբաթ սկսված եկեղեցական սկանդալն է եղել:
Իվանիշվիլին անդրադարձել է «անպատասխանատու» հայտարարությանը, որն էլ ըստ նրա մեծ խառնաշփոթ է առաջացրել: Նրա խոսքով, այս գործողություններն ուղղված են ոչ թե եկեղեցու, այլ պետության դեմ:
Կաթողիկոս-պատրիարքն իր հերթին խոսել է երկրում ընթացող գործընթացների մասին, անդրադարձել նաև Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Հիշեցնենք՝ Վրաստանում անցնող շաբաթվա քննարկվող թեման եկեղեցական սկանդալն էր կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի շուրջ. նախ նշվեց, թե պատրիարքին հեռացնելու հարցով զբաղվում է անձամբ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հայտարարվեց, թե պատրիարքը մանկապղծության ու միասեռականության մեղքի մեջ է: