
Վրաստանի ամենահարուստ մարդը՝ իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Սամեբայի (սբ. Երրորդություն) մայր տաճարի նկարազարդումները: Այս մասին նա հայտարարել է պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի հետ հանդիպմանը։
Իվանիշվիլին Վրաստանի հոգևոր առաջնորդի հետ քննարկել է երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Սուրբ Երրորդության տաճարը վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճարն է, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբարի բարձունքում։ 2004 թվականին կառուցված տաճարը այսօր Թբիլիսիի և ողջ Վրաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: