Transparency International-Georgia (TI) հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ Սամցխե Ջավախեթիի շրջանի Աբասթումանի ավանի սեփականաշնորհված տարածքի 91,7%-ը վերջին 4 տարում ձեռք են բերել «Վրացական երազանքի» հետ կապված սուբյեկտները, իսկ 81,1%-ը՝ անձամբ Իվանիշվիլին և նրա շրջապատի ներկայացուցիչները։
Հետազոտության համաձայն Բիձինա Իվանիշվիլին Աբասթումնիով հետաքրքրվել է 2018 թվականի օգոստոսին, երբ «Վրացական երազանք»-ի նախագահն էր։ Նա ասել է, որ Աբասթումանին պետք է դառնա «աշխարհի լավագույն կենտրոններից մեկը»։
«Դրանից հետո հանգստավայրը դարձավ պետության համար առաջնահերթ քաղաք»,- նշում է TI-ն։
Կազմակերպության տվյալներով՝ Աբասթումանիում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը պետությունը սկսել է հենց դրանից հետո։ Դա վկայում է 2018 թվականից կառավարության կողմից ծախսված գումարի չափը, որը գրեթե 14 անգամ գերազանցում է 2012-2018 թվականների ներդրումային ցուցանիշը։