
Բիձինա Իվանիշվիլին հաստատել է «Վրացական երազանքից» հեռացած գործիչների տարածած տեղեկությունը, ըստ որի՝ ինքը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ։ Իվանիշվիլին տարածած հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին։
«Քանի որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իմ և Ամերիկայի դեսպանի միջև հանդիպում անցկացնելու մասին հրապարակային հարց կար, ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ նման հանդիպում իսկապես կայացել է մարտի 21-ին՝ դեսպանի խնդրանքով, այն տևել է մոտ երեք ժամ»,- ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ։
«Վրացական երազանքի» հիմնադիրը չի մանրամասնել, թե ինչի մասին է եղել դեսպանի հետ զրույցը։
Հուլիսի 21-ին Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը հերքել էր «Վրացական երազանքից» հեռացած պատգամավորների տարածած տեղեկությունն այն մասին, որ հանդիպել է Իվանիշվիլիին։
Կարդացեք նաև՝