
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և Եվրամիությանն անդամակցությունը լիովին անհամատեղելի են։ Բարձր գնահատելով Թբիլիսի կատարած այցը՝ հայտարարել է Եվրոպացի պատգամավոր Ռասա Յունկևիչիանեն:
Եվրապատգամավորն ընդգծել է՝ ճակատագրական աշուն է սպասվում վրաց ժողովրդին:
«Նրանք պետք է ընտրեն՝ ուզում են գնալ եվրոպական ճանապարհով, թե՞ «ռուսական խաղաղության (Russkiy mir)» ճանապարհով»,- X սոցիալական ցանցում գրել է է Յունկևիչիանեն:
Ի դեպ, Յունկևիչիանեն սեպտեմբերի 2-3-ը մասնակցում էր մայրաքաղաքում անցկացված «2024. անցումային տարի» Թբիլիսիի ամենամյա միջազգային համաժողովին։ Համաժողովին մասնակցել են վրացի և օտարերկրյա քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հետազոտողներ և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«2024-ն անցումային տարի». տեսակետներ Թբիլիսիում անցկացված համաժողովի մասին