
«Անընդունելի է, որ Վրաստանի խորհրդարանում օկուպանտ երկրի ներկայացուցիչն է ղեկավարում վեհաժողովը։ Ինձ հայտնել են, թե արարողակարգային սխալ է եղել»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Հայտարարությունը, անփոփոխ, ներկայացնում ենք ստորև:
«Ամբողջովին կիսում եմ մեր համաքաղաքացիների անկեղծ մտահոգությունը խորհրդարանում զարգացած իրադարձությունների վերաբերյալ: Անընդունելի է, որ Վրաստանի խորհրդարանում օկուպանտ երկրի ներկայացուցիչն է ղեկավարում վեհաժողովը։ Ինձ հայտնել են, թե արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական կարևորությունը, ցավոք, կազմակերպիչները հաշվի չեն առել։ Սակայն տեղի ունեցածը, անպայման, համապատասխան արձագանքի կարժանանա: Ես արդեն խոսել եմ խորհրդարանի խոսնակի հետ, իմ կոշտ դիրքորոշումն եմ հայտնել նրան և, իհարկե, խորհուրդ եմ տվել` անհապաղ դադարեցնել նիստը»,- ասվում է հայտարարության մեջ: