Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին՝ իր նախկին բանկիրներից մեկի խարդախության սխեմայի համար, կորցրել է մոտ 607 միլիոն դոլար: Փոխանցում է ֆինանսական Bloomberg համակարգը։
Ըստ նոր գնահատականի՝ այս գումարը գրեթե 10 տոկոսով ավելի է մարտին դատարանի վճռում արտացոլված թվից։
Bloomberg-ի համաձայն՝ նոր գումարի մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բերմունդյան Գերագույն դատարանի դատավոր Նարինդեր Հարգունը:
Նշենք, որ մարտին Իվանիշվիլիի վնասը գնահատվում էր 553 մլն դոլար։
Credit Suisse-ին արդեն բողոքարկել է դատավճիռը։
Իվանիշվիլին այս տարի գարնանը հաղթեց Բերմունդյան Credit Suisse-ի հետ բազմամյա վեճում։
Վրացի մեծահարուստը շվեյցարական բանկին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ և երկրորդ անգամ դատի է տալիս նրա գործունեությունը ձգձգելու համար։
Կարդացեք նաև՝
Իվանիշվիլին հերթական մեղադրանքն է ներկայացնում Credit Suisse-ին