Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանքը» ինքնաբավ ռեսուրսներով կուսակցություն է, և Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիից գումար չի ստանում։
Կոբախիձեն ընդգծել է, որ իշխող կուսակցության ռեսուրսները կայուն են այնքան, որ բավարարեն քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար։
«Քաղաքականության մեջ որոշիչ նշանակություն ունեն ֆինանսական և մեդիա ռեսուրսները. ով զուրկ չէ այս երկու ռեսուրսից` քաղաքականության մեջ հաջողության հասնելու մեծ շանսեր ունի։
«Վրացական երազանքն» այս առումով ռեսուրսներ ունի, այսինքն՝ կա մեր հանդեպ քիչ թե շատ չեզոք լրատվամիջոց։ Նվիրատվություններ ընդունելու խնդիր չունենք։ Մյուս կողմում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է, որն ունի նույն փողն ու մեդիա ռեսուրսները՝ ի դեմս երեք հեռուստաընկերության»,- ասել է Կոբախիձեն։