Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին 30 մլն լարի կնվիրի Վրաստանի ֆուտբոլի հավաքականին` Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում հաղթանակ տանելու կապակցությամբ։
«Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը հեռարձակել են «Իմեդի», «Ռուսթավի 2» և Հանրային հեռուստաընկերությունները։
«Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ` Իսպանիայի հետ 1/8-րդ տուրի խաղում հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Վրաստանի ազգային հավաքականը որպես պարգև կստանա լրացուցիչ 30 մլն լարի»,- հաղորդել են նշված երեք հեռուստաալիքները։
Հիշեցնենք. ապրիլի 23-ին Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ազգային թիմին 30 մլն լարի էր խոստացել։
Ընդգծենք. երեկ` հունիսի 26-ին, Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Խվիչա Կվարացխելիայի ու Գիորգի Միքաուտաձեի գոլերով հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։