
«Ընտրություններից հետո հանդիպեցի Իվանիշվիլիին: Ինձ ասաց, որ իշխող կուսակցությանը պարտք չես, կարող ես անկախ լինել»,- այս մասին The Daily Beast-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հոդվածում ասվում է, որ Զուրաբիշվիլին տարած հաղթանակում ընդունում է «Վրացական երազանքի» աջակցության կարևորությունը, սակայն ըստ նրա՝ «չկան նախապայմաններ, որոնք կստիպեն իրեն ապագայում հավատարիմ լինել Իվանիշվիլիին և նրա կուսակցությանը»: