ԱՄՆ «Հելսինկյան հանձնաժողով»-ի նախագահ, Կոնգրեսում MEGOBARI Act-ի նախաձեռնող, հանրապետական Ջո Ուիլսոնի խոսքով, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքն Ամերիկայի ինքնակոչ թշնամիների նկատմամբ շատ պարզ է։
«Նախագահ Թրամփը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱՄՆ-ի ինքնահռչակ թշնամիների նկատմամբ։ Եթե դեկտեմբերի 29-ին Բիձինա Իվանիշվիլին մինչև վերջ հասցնի վրացական ժողովրդավարությունը ոչնչացնելու ծրագիրը, նա կստանա այնպիսի պատասխան, ինչպիսին չի էլ պատկերացնում», — X հարթակում գրել է Ուիլսոնը:
Հիշեցնենք. դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում նախատեսված է «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Վրաստանում հավատարմագրված դիվանագետները երդմնակալությանը հրավիրված չեն։
Երկու նախագահ. ինչ է սպասվում Վրաստանում դեկտեմբերի 29-ից հետո