Ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակում հավաքվել են Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Հանդիպման նպատակը քաղաքական հարցերի, նաև վաղվա ակցիայի հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումն է:
«Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Զաալ Ոդումաշվիլին Բիձինա Իվանիշվիլիին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրենք չեն համակերպվելու հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքների հետ.
«Վաղվա ակցիան լինելու է մեծ, մասշտաբային: Մասնակցելու են բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական առաջնորդները, մի անգամ էլ կհիշեցնենք Իվանիշվիլիին, որ չենք համակերպվում ԿԸՀ-ի տված թվերի հետ», — ասել է Ոդումաշվիլին:
Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդունել է միայն իշխող կուսակցությունը: Մնացած ուժերն ընտրել են փողոցային պայքարի տարեբարկը: Արդեն մի քանի ակցիա է անցկացվել` այդ թվում նաև ժամը 22:00-ից հետո (Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին դրսում տեղաշարժի արգելքը):