
Bloomberg Billionaires Index 2019 թվականի հունիսի 13-ի տվյալների համաձայն Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5,27 մլրդ դոլար:
2019-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում էր 5 մլրդ դոլար:
Այսպիսով, Բիձինա Իվանիշվիլին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ըստ Bloomberg-ի զբաղեցնում է 352-րդ հորիզոնականը:
Ամերիկյան հրատարակչության համաձայն, Իվանիշվիլիի ունեցվածքը դիվերսիֆիկացված է, իսկ ամենամեծ ակտիվները կանխիկ են: