
Շեկվեթիլիում, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է գիտակցությունը:
Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին, առողջական վիճակը բավարար է:
«Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից մեկը՝ Գիգա Նագերվաձեն:
Նշենք, որ հացադուլավորները պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: