Վրաստանի Անկախության օրվան՝ մայիսի 26-ին նվիրված կառավարական միջոցառմանն Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականների մասնակցությունը չեղարկվել է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կեղծ նարատիվների պատճառով: Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Մայիսի 26-ի միջոցառմանը ամերիկացի զինվորականների մասնակցությունը չեղարկվել է Իվանիշվիլիի կեղծ նարատիվների պատճառով.
«Մայիսի 26-ին կառավարական միջոցառմանը Միացյալ Նահանգների մասնակցությունը չեղարկվել է՝ իշխող կուսակցության կողմից Ամերիկայի մասին կեղծ նարատիվների ֆոնին, որոնք արտահայտվել են «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինե Իվանիշվիլիի ապրիլի 29-ի ելույթում»,- նշել են դեսպանությունից:
Դեսպանությունից նաև նշել են. «Միացյալ Նահանգները մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատուն ջատագովը և ցանկանում է տեսնել Վրաստանը եվրաատլանտյան հանրությանը ամուր ինտեգրված: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ այդ ճանապարհ»:
Ի դեպ, ապրիլի 29-ին Իվանիշվիլին, «գործակալների օրենքի» աջակիցների հանրահավաքում ակնարկել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները Եվրոպայում փորձում են խարխլել Վրաստանի ինքնիշխանությունը, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը անկախությունից ի վեր։