ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Էկատերինե Խվեդելիձեն, հունվարի 27-ին ևս մեկ բաժնետիրական ընկերություն է հիմնել։
Այդ մասին տեղեկացրել է Քաղաքացիական մասնակցության կենտրոնի հիմնադիր Իրակլի Աբեսաձե։
Ըստ նրա` Խվեդելիձեն հիմել է «Ջի Սի Էփ Վրաստան» ԲԲԸ-ն։
««Ջի Սի Էփ Վրաստան»-ը համաներդրումային հիմնադրամ է, համապատասխանաբար, այստեղ հավանաբար կհավաքվեն բոլոր այն նախագծերը, որոնց վերջնական մայր ընկերությունը գրանցված է եղել Կայմանի օֆշորային գոտում», — գրել է Խվեդելիձեն։
Նրա խոսքով, սա վեցերորդ բաժնետիրական ընկերությունն է, որի կանոնադրական կապիտալը վերջերս սահմանվել է 100 մլն լարի։ Ներդրված ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է 31 մլն լարի։
«Հետաքրքիր է, ապագա բաժնետոմսերի առաջարկի դեպքում ո՞վ կարող է ընդամենը այս 6 բաժնետիրական ընկերություններին ավելացնել 569 մլն լարի։ Միգուցե ռուսներն էլ՞…», — գրել է Աբեսաձեն։