Իվանիշվիլիի կարողությունը նվազել է մինչև 2,7 մլրդ դոլար. Forbes

Ամերիկյան Forbes ամսագրի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, որը թարմացվել է 2025 թվականի ապրիլի 1-ին, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ու նրա ընտանիքի կարողությունը նախորդ տարվա 4,9 միլիարդ դոլարից նվազել է մինչև 2,7 միլիարդ դոլար։

2024 թվականին Forbes-ը Իվանիշվիլիի կարողությունը 4,9 միլիարդ դոլար էր գնահատել, սակայն այս տարի` 2025 թվականի ապրիլի 1-ին արտացոլված փոփոխություններից հետո, կազմում է 2,7 միլիարդ դոլար: Այս գումարով նա համաշխարհային միլիարդատերերի ցուցակի 1299-րդ տեղում է։

Ամսագիրը չի բացատրում այս փոփոխության պատճառները. խմբագիրը միայն մատնանշում է ընդհանուր տեղեկություններ Իվանիշվիլիի մասին՝ նրա հարստացումը Ռուսաստանում, նրա քաղաքական կարիերան Վրաստանում և նրա հայցը շվեյցարական Credit Suisse բանկի հետ:

Մեկ այլ ազդեցիկ ամսագիր՝ Bloomberg-ը, որը ևս թողարկում է միլիարդատերերի ինդեքսը, Իվանիշվիլիի կարողությունը շատ ավելի բարձր է գնահատել։

Մասնավորապես, ըստ Bloomberg-ի, Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 7,35 մլրդ դոլար։ Փետրվարին, ըստ Bloomberg-ի հաշվարկների, Իվանիշվիլիի կարողությունը հասել է ռեկորդային 7,8 միլիարդ դոլարի։

Ամսագրերն օգտագործում են տարբեր մեթոդոլոգիաներ հարստությունը հաշվարկելու համար, և տարբերությունները տեսանելի են նաև այլ միլիարդատերերի դեպքում։