Իվանիշվիլիի կարողությունը նվազել է 800 մլն դոլարով

Տարեսկզբից Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը նվազել է 800 մլն դոլարով կամ 10,7 տոկոսով, իսկ երեկվանից՝ 125 մլն դոլարով։ Այս տվյալները հրապարակված են Bloomberg Billionaires Index-ում։ Այսօրվա դրությամբ Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 6,7 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է ցուցակի 420-րդ տեղը։

Թե կոնկրետ ինչի հետ է կապված ակտիվների կտրուկ անկումը, Bloomberg-ում չի նշվում, թեև հավանական է, որ դրա վրա ազդել է բորսայում ստեղծված իրավիճակը։

Forbes-ի տվյալներով՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը նվազել է՝ հասնելով 2,7 միլիարդ դոլարի։ Նախկինում՝ 2024 թվականին, նրա կարողությունը գնահատվում էր 4,9 միլիարդ դոլար։