
Չի բացառվում, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կապը Մոսկվայի հետ սերտացել է, ամերիկյան POLITICO պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին նշել է` գուցե Իվանիշվիլին դեռևս առնչություններ ունի Ռուսաստանի հետ, և դրանք էլ ավելի են սերտացել։
Նախագահն ասել է, որ չի ցանկանում «դավադրության տեսության» դիտակետով նայել խնդրին, թեև դժվար է բացատրություն գտնել, թե ինչու է իշխող կուսակցությունը շրջվել եվրաինտեգրումից։ Հնարավոր պատճառներից մեկը նախագահը նշել է Ռուսաստանի հետ Իվանիշվիլիի կապերը։
Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ի համար դժվար կլինի վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, եթե նույնիսկ հաղթի ընտրություններում։
«Վրացական խարտիա»-ն ստորագրողների հաղթանակի դեպքում կլինեմ նրանց կողքին. Զուրաբիշվիլի